Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են Մոլդովա (լուսանկարներ)

23 Հոկտեմբեր, 2024 16:08
ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են Մոլդովա (լուսանկարներ)

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանականվարչության իրավաբան Լիլիթ Վարագյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը հոկտեմբերի 18-21-ը գործուղվել են Մոլդովայի Հանրապետություն և դիտարկել նախագահական ընտրություններն ու համապետական հանրաքվեն (Եվրոպական Միությանը միանալու հարցով):

Ընտրություններին հրավիրվել են 14 երկրի ընտրական մարմինների ներկայացուցիչներ։ Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել են 784 միջազգային դիտորդներ, 1277 տեղական դիտորդներ, ԶԼՄ 60 ներկայացուցիչներ։

Նախագահական ընտրություններին առաջադրվել է 11 թեկնածու, հանրաքվեին մասնակցության հայտ է ներկայացրել 15 քաղաքական ուժ։

Այս ընտրություններում Մոլդովայի Հանրապետությունը իրականացրել է նաև փոստային քվեարկություն։ Այն կիրառվել է միայն ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում բնակվող Մոդովայի քաղաքացիություն ունեցող անձանց համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին