Կարևոր իրադարձություններ

Տնտեսավարողի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է

23 Հոկտեմբեր, 2024 10:47
Տնտեսավարողի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած ստուգմամբ պարզվել էոր Արմավիրի մարզի Արաքս համայնքում ձկան մաքրմամբսառեցմամբփաթեթավորմամբ զբաղվող «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն տարածքի խորքային հորից կենցաղային և արտադրական նպատակով կատարում է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2 մլն ՀՀ դրամի չափով։ Նաև ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

 

Լրահոս

Դիտել ավելին