Կարևոր իրադարձություններ

Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

23 Հոկտեմբեր, 2024 14:39
Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: 

Խնդրում ենք չանհանգստանալ։

 

Լրահոս

Դիտել ավելին