Թուրքիայի հետ երկխոսությունը դրական հունով է զարգանում։
Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ օդային տարածքից օգտվելու մասով արդեն որոշակի շոշափելի առաջընթաց կա։
«Կան վստահությունն ամրապնդող որոշակի միջոցառումներ, որ համատեղ պլանավորել ենք անել։ Իհարկե, մենք ունենք պայմանավորվածություն, և դրա համաձայն՝ սահմանը պետք է մասնակի բաց լիներ։
Ցավոք, առայժմ դա իրականություն չէ, բայ մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,-նշել է նախարարը։