Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

23 Հոկտեմբեր, 2024 15:13
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Երևանում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։

​Մարզերում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Լրահոս

Դիտել ավելին