Կարևոր իրադարձություններ

Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են. առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանք

23 Հոկտեմբեր, 2024 11:08
Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են. առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության գծով իրականացված վերլուծությունների և դիտարկումների արդյունքները, ռիսկային գնահատված 21 ավտոգազալցակայանում Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից իրականացված չափագրման ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է ապրանքային մնացորդի պակասորդ և գանձման է առաջադրվել շուրջ 4.8 մլրդ դրամտուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն: 

Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ երեք հարկ վճարողի մասով իրականացված նախնական հաշվարկներով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 240 մլն դրամ։ Նյութերը փոխանցվել են հետաքննչական մարմին` քրեաիրավական գնահատական տալու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով: 

Հսկողական աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է գործունեություն ծավալել բացառապես օրենսդրության շրջանակում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին