Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ հոկտեմբերի 21-22-ն անցկացվող բարձրաստիճան միջազգային համաժողովի մասնակիցների համար Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային այց Գառնիի հեթանոսական տաճար:
Եվրոպայի խորհրդի անդամ ավելի քան 15 պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներին և ներկայացուցիչներին ներկայացվել է տաճարի խորհուրդն ու պատմությունը:
«Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։