Կարևոր իրադարձություններ

Կրթություն ստանալու հնարավորություն` Ռուսաստանի բուհերում

23 Հոկտեմբեր, 2024 12:48
Կրթություն ստանալու հնարավորություն` Ռուսաստանի բուհերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ քաղաքացիություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2024 թ. դրությամբ գրանցում չունեցողներ):

Դիմումներն ընդունվում են մինչև 2025 թ. հունվարի 15-ը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://education-in-russia.com/ տեղեկատվական համակարգում, ինչպես նաև կցել պահանջվող փաստաթղթերը:

Ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների ցանկին կարելի է ծանոթանալ ՌԴ կրթության և գիտության նախարարության կայքում հետևյալ հղումով՝ https://russia-edu.minobrnauki.gov.ru/:

Մրցույթի անցկացման (ընտրության կարգ, քննությունների ժամկետներ) վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի լրացուցիչ:

Գրանցման, հարցաթերթիկի լրացման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել Երևանում ռուսական տուն (Մարշալ Բաղրամյան 34): Խորհրդատվության օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 11:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00, հեռախոս՝ +374 (10) 300-350 (լր. 422), +374 (98) 54-48-90, էլ. հասցե՝ [email protected]:

Հարցեր կարելի է ուղղել նաև «Տելեգրամ» հարթակում՝ «Отбор 2025/26» https://t.me/+-NlhvCmHA5FjMjUy:

 

Լրահոս

Դիտել ավելին