ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանւ ժամանակ անդադարձել է հարցին, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահայտվում սահմանազատման գործընթացին և կանոնակարգին։
««Ի՞նչ է նշանակում Հայաստան ՝ սահմանազատված սահմաններով, դա նշանակում է իրական Հայաստան։ Ինչու են մեր գործընկերներն ասում, որ սահմանազատումը չի կարող բխել Հայաստանի շահերից, որովհետև իրենց գործունեության հիմքում պատմական Հայաստանի տեսլականն է։ Դա տեսակետ է, դրա հետ մենք համաձայն չենք։
Ընդամենն ամիսներ առաջ փորձ էր արվում Կիրանցը դարձնել Հայաստանի կառավարող մեծամասնությանը թիրախավորելու առանցքային պատճառ և գործոն, հիմա իրավիճակը հետևյալն է՝ հիմա եկեք գնանք Կիրանց և տեսնենք սահմանազատումը բխու՞մ է ՀՀ շահերից, թե չի բխում։ Իրական Հայաստանի հայեցակարգն իրագործված է Կիրանցում, իմ գնահատմամբ՝ միանշանակ և աներկբա բխում է»,- նշել է վարչապետը։