«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանում իրականացված հարցման արդյունքներից պարզվում է, որ ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկերն է Ֆրանսիան:
Այդպես է մտածում հարցվածների 59 %-ը։ Հաջորդում է Իրանը՝ 58 %, ապա՝ ԱՄՆ-ը՝ 48 %, Հնդկաստանը՝ 41% և ԵՄ-ն՝ 34 %: Ռուսաստանը կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցման մասնակիցների 33 %-ը, իսկ 30 %-ի կարծիքով, այդ երկիրը Չինաստանն է:
Կան տեսակետներ, ընդ որում, այդպիսի մոտեցում ունեցողների թիվը քիչ չէ, որ այդ հարցումն օբյեկտիվ չէ, ունի քաղաքական երանգավորում և ուղղվածություն, քանի որ սոցհարցում իրականացրած կազմակերպության գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։
Բացի այդ, տվյալ կազմակերպությունը հանդես է գալիս «ամբողջ աշխարհում ժողովրդավարության առաջխաղացման օգտին»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։