Կարևոր իրադարձություններ

Հայաստանը զբոսաշրջությունը ճանաչել է որպես տնտեսության գերակա ճյուղ. Գևորգ Պապոյան

25 Հոկտեմբեր, 2024 18:00
Հայաստանը զբոսաշրջությունը ճանաչել է որպես տնտեսության գերակա ճյուղ. Գևորգ Պապոյան

«Հայաստանը զբոսաշրջությունը ճանաչել է որպես տնտեսության գերակա ճյուղ, ինչը խթանել է համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու տեղական ավանդույթների վերականգնմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը։

Մենք համոզված ենք, որ կենտրոնացված ջանքերով կարող ենք այս ոլորտում զգալի առաջընթաց ապահովել։ Մեր նպատակն է Հայաստանը դասել առաջատար զբոսաշրջային ուղղությունների շարքում՝ ներկայացնելով երկրի բացառիկ փորձառություններն ու արժեքները։

Մենք սերտորեն համագործակցում ենք տեղական համայնքների հետ, աջակցում մշակութային միջոցառումներին և փառատոններին և ներգրավվում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների՝ Հայաստանը զարգացնելու և աշխարհին առավել ներկայանալի դարձնելու համար»,-ասել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն այս տարի ITB Ասիա ցուցահանդեսին ներկայացված է հայ տուրօպերատորների հետ միասնական տաղավարով։ Հարավարևելյան Ասիան Հայաստանի համար հեռանկարային շուկա է, և այս նախաձեռնության նպատակն է ներգրավել նոր զբոսաշրջային շուկաներ և ավելացնել զբոսաշրջիկների հոսքը տարածաշրջանից։

ITB Asia-ին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջությունը որպես առաջատար ճյուղ զարգացնելու կառավարության որդեգրած քաղաքականությանը, Ասիայի երկրների հետ համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ITB Asia ցուցահանդեսին միասնական տաղավարով ներկայանալու կարևորությանը և մի շարք այլ հարցերի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին