Կարևոր իրադարձություններ

ՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

25 Հոկտեմբեր, 2024 18:08
ՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզում էին։

Նրանք եղել են մարզի այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։

Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը զրուցել են ծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ: Նրանք եղել են նաև ոստիկանության զորքերի՝ Սյունիքի մարզի տեղակայման վայրերում, հետևել ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում։ Նա շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, խոսել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների և դրանք հետևողականորեն իրականացնելու մասին։

Քննարկվել են նաև մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին