Կարևոր իրադարձություններ

Բախման հետևանքով մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել վարոդին

25 Հոկտեմբեր, 2024 21:48
Բախման հետևանքով մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել վարոդին

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Գ․) բախվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Հ․), որն էլ՝ կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն․ Գ․)․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ա․Հ․-ին։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և Ա․Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին