Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը

25 Հոկտեմբեր, 2024 22:14
Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»,-ասված է հրամանագրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին