Coca-Cola-ն Ավստրիայում վաճառքից հետ կկանչի 28 միլիոն 0,5 լիտրանոց պլաստիկ շշեր։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ատճառը ներսում վտանգավոր մասնիկների հայտնվելու վտանգն է։
Հավանական է, որ մետաղի բեկորները կարող էին հայտնվել փոքր քանակությամբ շշերի մեջ. հնարավոր է՝ մաղը կոտրվել է հյութի շշալցման ժամանակ։
Նման արտադրանքի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, ուստի ընկերությունը որոշել է հետ կանչել ամբողջ խմբաքանակը։