Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են սահմանադրական արդարադատության ոլորտին վերաբերող խնդիրներ

25 Հոկտեմբեր, 2024 20:11
Քննարկվել են սահմանադրական արդարադատության ոլորտին վերաբերող խնդիրներ

2024 թվականի հոկտեմբերի 24-ին Միջազգային քրեական դատարանի (Հաագա, Նիդերլանդներ) պաշտոնաթող դատավոր, ՄՔԴ երրորդ նախագահ (2015-2018 թվականներին) և ՄՔԴ Կանոնադրության անդամ պետությունների վեհաժողովի նախկին նախագահ (2021-2023 թվականներին) տիկին Սիլվիա Ֆերնանդեզ դե Գուրմենդիին (Արգենտինայից ընտրված ՄՔԴ դատավոր) Սահմանադրական դատարանում հյուրընկալել են դատարանի փոխնախագահ, դատավոր Վահե Գրիգորյանը և դատավոր Դավիթ Խաչատուրյանը։

Այս մասին հայտնում են ՍԴ-ից:

Ողջունելով հյուրին՝ փոխնախագահ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեությունը, սահմանադրական արդարադատության ոլորտում առկա ձեռքբերումները և մարտահրավերները, քննարկվել են ՄՔԴ Կանոնադրության պահանջների կատարման առնչությամբ սահմանադրական արդարադատության ոլորտին վերաբերող խնդիրներ:

 

Լրահոս

Դիտել ավելին