Կարևոր իրադարձություններ

Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում տուգանքը կվճարեք 20 տոկոսով պակաս (տեսանյութ)

25 Հոկտեմբեր, 2024 15:56
Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում տուգանքը կվճարեք 20 տոկոսով պակաս (տեսանյութ)

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են.

Հարգելի՛ քաղաքացիներ, 

Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20 տոկոսով պակաս։

Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: 

Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 10 000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում, և տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։

Օգտվե՛ք թվային լուծումներից և վճարե՛ք 20 տոկոսով պակաս։

 

Լրահոս

Դիտել ավելին