Կարևոր իրադարձություններ

Ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից՝ Սյունիքի փոխմարզպետ. ինչ է հայտարարագրել Հայկ Հարությունյանը. «Ժողովուրդ»

30 Հոկտեմբեր, 2024 08:00
Ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից՝ Սյունիքի փոխմարզպետ. ինչ է հայտարարագրել Հայկ Հարությունյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«Փոխմարզպետ Հայկ Հարությունյանը պետական համակարգի հնաբնակներից է. աշխատել է ե՛ւ նախկին ե՛ւ ներկայիս իշխանությունների հետ՝ Ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցչից հասնելով Սյունիքի փոխմարզպետի պաշտոնին:

Նա հայտարարագրել է 10 անշարժ գույք՝ 3 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 հողամաս, 1 բազմամյա տնկի ունի փոխմարզպետը, բացի դրանից, եւս 2 անշարժ գույքերի մասին տեղեկություն պաշտպանված է գաղտնի կերպով։

2010-2014 թթ. Հարությունյանը եղել է Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ։

2014-2022 թվականներին եղել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ:

Իսկ հիմա արդեն փոխմարզպետ Հարությունյանը 2020 թվականին ձեռք է բերել 2008 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա։

Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1.1 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ գրեթե 1.5 մլն դրամ։

Հայկ Հարությունյանը Սյունիքի փոխմարզպետի պաշտոնում աշխատելիս ստացել է 9,5 մլն դրամ տարեկան եկամուտ։

Նրա ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 779 հազար դրամ, որից 2 մլն 732 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»:

Հոդոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին