Կարևոր իրադարձություններ

ԱՍՀ նախարարը մասնակցում է «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային համաժողովին (լուսանկարներ)

30 Հոկտեմբեր, 2024 14:11
ԱՍՀ նախարարը մասնակցում է «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային համաժողովին (լուսանկարներ)

Կատարի Պետության Սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Դոհայում մասնակցում է «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։ 

Համաժողովին մասնակցում է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 2000 անձ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական առաջնորդներ, նախարարներ, քաղաքականություն մշակողներ, գիտնականներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք։ 

Երկօրյա միջոցառումը նպատակ ունի հարթակ ստեղծել քաղաքականություն մշակողների և այլ շահագրգիռ կողմերի համար՝ ներգրավելու և քննարկելու ընտանիքի վրա ունեցած ժամանակակից մեգաթրենդների ազդեցությունը։ Այն նաև ուղղված է Քաթարում, տարածաշրջանում և աշխարհում առողջ, կրթված ու մշակութային հասարակությունների ստեղծմանը՝ հիմնված ամուր և համախմբված ընտանիքների վրա: 

Ըստ այդմ, համաժողովի շրջանակում նախատեսված ելույթներն ու քննարկումները հիմնականում կծավալվեն ժողովրդագրական փոփոխության, միգրացիայի և քաղաքաշինության, տեխնոլոգիական և կլիմայի փոփոխությունների ուղղություններով։ 

Համաժողովի շրջանակում նախարար Մկրտչյանը կմասնակցի նաև Ընտանիքի քաղաքականությանը նվիրված նախարարական նիստին, ինչպես նաև «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։ 

Համաժողովը կազմակերպվել է Դոհայի Միջազգային ընտանեկան ինստիտուտի (DIFI) կողմից՝ Ընտանիքի միջազգային տարվա 30-ամյակի կապակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին