Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պապոյանն ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին

30 Հոկտեմբեր, 2024 17:10
Գևորգ Պապոյանն ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու հնարավորությունները՝ այդ թվում հումքի այլընտանքային ներմուծման հեռանկարները, առկա համագործակցության ընդլայնմանը և կառավարության կողմից ոլորտի առաջմղման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր։

Կողմերն ընդգծել են միջազգային ցուցահանդեսների ընթացքում միասնական տաղավարներով հանդես գալու կարևորությունը, տարբեր երկրներում ճանաչողական այցերի կազմակերպման և գործարար կապերի ձևավորման անհրաժեշտությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին