Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կատարի առաջատար ընկերություններից Snoonu-ի համահիմնադիր և գործադիր տնօրենի հետ

30 Հոկտեմբեր, 2024 12:17
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կատարի առաջատար ընկերություններից Snoonu-ի համահիմնադիր և գործադիր տնօրենի հետ

Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի առաջատար ընկերություններից Snoonu-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Համադ Մուբարակ Ալ-Հաջրիի հետ։

Քննարկման առանցքում եղել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրներում առկա աշխատուժի լիարժեք օգտագործման և կարողությունների զարգացման վերաբերյալ։ Շեշտվել է կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման ուղղություններով։

Աշխատուժի ակտիվացման ուղղությամբ աշխատանքները բխում են նաև վերջերս ստորագրված «ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին համաձայնագրի» շրջանակում ստանձնած պարտավորություններից։

 

Լրահոս

Դիտել ավելին