Կարևոր իրադարձություններ

«Ոսկե գնդակը» հանձնվել է Ռոդրին. Վինիսիուսի արձագանքը

29 Հոկտեմբեր, 2024 09:47
«Ոսկե գնդակը» հանձնվել է Ռոդրին. Վինիսիուսի արձագանքը

Փարիզում կայացել է France Football-ի մրցանակաբաշխությունը։ Գլխավոր մրցանակին է արժանացել «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։

Ռոդրին դարձել է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ առաջին խաղացողը, որը նվաճել է «Ոսկե գնդակը»:

Ֆրանսիական France Football-ի վարկածով նախորդ աշխարհի լավագույն 5 լավագույն ֆուտբոլիստներն են երկրորդ տեղ՝ Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ), երրորդ տեղ՝ Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ), չորրորդ տեղ՝ Դանիել Կարվախալ (Ռեալ Մադրիդ), հինգերորդ տեղ՝ Էրլինգ Հալանդ (Մանչեսթեր Սիթի):

«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մրցանակաբաշխությունց հետ գրել է.

«Եթե անհրաժեշտ լինի, ես դա կանեմ 10 անգամ։ Նրանք պատրաստ չեն»

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Վինիսիուս Ժունիորը չի նվաճի «Ոսկե գնդակը», իսկ «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են ներկա գտնվել արարողությանը։

Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է անցած մրցաշրջանի տարվա լավագույն ակումբ։

Հավակնորդների թվում էին Դորտմունդի «Բորուսիան», «Ժիրոնան», Լևերկուզենի «Բայերը» և «Մանչեսթեր Սիթին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին