Կարևոր իրադարձություններ

Ի՞նչը դրական ազդեցություն կունենա սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա. նախագիծ. «Փաստ»

31 Հոկտեմբեր, 2024 08:47
Ի՞նչը դրական ազդեցություն կունենա սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փոփոխություններ կատարել իր իսկ՝ 2023 թ. փետրվարի 1-ի N 32-Ն որոշման մեջ: Այդ որոշմամբ հաստատված գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայով գազամատակարարման համակարգի ընկերությունների նկատմամբ նախատեսվել է խթանիչ սակագնային քաղաքականություն՝ նպատակ ունենալով համակարգում ապահովել անհրաժեշտ ներդրումներ և շահագործման ու պահպանման ծախսերի օպտիմալացում։

Մեթոդիկայով 2020 թ.-ից սկսած գազամատակարարման համակարգի ընկերությունների համար ամրագրված է 10-ամյա ժամանակահատված, որը բաժանված է 2 հնգամյա ժամանակահատվածների։

Հնգամյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան կտրվածքով չեն վերանայվում ընկերության շահագործման և պահպանման ծախսերը (միայն նյութական և նորոգման ծախսերը ենթարկվում են սղաճով ճշգրտման), կորուստների թույլատրելի մեծությունը, որոնք յուրաքաչյուր ժամանակահատվածի ավարտին պետք է բարելավվեն՝ առնվազն հասնելով սահմանված թիրախային ցուցանիշներին։

Այս մոտեցումը հնարավորություն է, որպեսզի ընկերությունները խթանիչ կարգավորման ժամանակահատվածում հնարավորինս արագ հասնեն ծախսերի օպտիմալացման և կորուստների կրճատման՝ այդ ընթացքում ստանալով լրացուցիչ օգուտներ, իսկ կարգավորման ժամանակահատվածի ավարտին հաջորդող տարվա սակագներում արդեն իսկ հաշվի կառնվեն բարելավված ցուցանիշները՝ դրական ազդեցություն ունենալով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին