Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (լուսանկարներ)

04 Նոյեմբեր, 2024 18:09
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք. Երևան, Ֆուչիկի փողոց) արտադրական գործունեությունը. հիմքը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում այդ կազմակերպությունում արձանագրված խախտումներն են:

Ի մասնավորի՝

հանրային սննդի օբյեկտի կառուցվածքն ու տեղակայվածությունը հնարավորություն չեն ապահովել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանում կատարելու համար,

չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, չեն եղել համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում իրականացնելու, միջատներից պաշտպանվելու համար,

հատակը, պատերը, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտորեն մաքրվող անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,

չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,

բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին