Երևանի «Հաղթանակ» թաղամասում վերականգնվում է 40 կիլոմետր ջրամատակարարման բաշխիչ ցանցը:
Նախորդ տարվանից մեկնարկած ծրագիրն արդեն ամփոփվում է, ներդրումը կազմել է մոտ 1 մլրդ 560 մլն դրամ:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ավարտին կորուստները կկրճատվեն, կխնայվի մինչև 45 տոկոս ջուր: