Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում։ Կոյուղաջրերը ողողել են մի ամբողջ փողոց ու լցվել քաղաքացիների տները:
Ինչպես գրում է shamshyan.com-ը, բնակիչները տուն վերադառնալուց հետո են տեսել, որ կեղտաջրերը տան բոլոր սենյակներն են հասել։ Պայքարելու միակ տարբերակն էլ դույլերով ջուրը դուրս բերելն է։
Բայց այս խնդիրը նոր չէ։ «Վեոլիա Ջուր» ընկերությունում էլ գիտեն այդ մասին։ 3 ամիս առաջ դիտահոր են տեղադրել, որը բեռնատարների երթևեկության պատճառով վնասվել է։ Իսկ խցանված կոյուղատարերի ու մյուս դիտահորերի պատճառով, ջուրը սկսել է հոսել փողոցով, հետո տուն լցվել։
Բոլոր դիտահորերը խցանված են։ Բնակիչներն են փորձում տարբերակներ գտնել՝ կուտակված ջուրը դիտահորերից հեռացնելու համար։ Պոմպերով են ջուրը հեռացնում դիտահորերից։ Ու եթե օր առաջ խնդիրը չլուծվի, կոյաջրերը նորից են տներ են լցվելու։ Ամենուր հակասանիտարական վիճակ է։