Կարևոր իրադարձություններ

ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող ընկերությունում

21 Նոյեմբեր, 2024 16:58
ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար  վերամշակող ընկերությունում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մ., Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրել է մի շարք խախտումներ։

Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում Ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների ընդհանուր՝ 2․800․000դր։

Ներկայացվել է 3.500․000դր չափով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

 

Լրահոս

Դիտել ավելին