Կարևոր իրադարձություններ

Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանում

21 Նոյեմբեր, 2024 16:23
Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոցի աշակերտներին:

Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։

ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. ուսանողները բարձրացրել են մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին