Կարևոր իրադարձություններ

«Ասիական համ» ընկերության արտադրական գործունեությունը կասեցվել է

21 Նոյեմբեր, 2024 16:10
«Ասիական համ» ընկերության արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել «Ասիական համ» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Զորակ):

Արդյունքում՝ հայտնաբերվել է, որ տնտեսավարողը խմորեղենն արտադրում է բնակելի տան սենյակներից մեկում, ինչը սննդամթերքի արտադրությանը ներկայացվող նորմերի կոպիտ խախտում է:

Բնակելի տան պայմաններում սննդամթերքի աղտոտումը կանխարգելող սարքավորումները և տարածքներն ունենում են մաքրման, ախտահանման և տեխնիկական սպասարկման սահմանափակ հնարավորություններ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝

«Ասիական համ» ընկերությանը պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է,

ընկերությանը տրամադրվել է ժամանակ՝ բոլոր տեխնիկական և հիգիենիկ պահանջների համապատասխանությունն ապահովելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին