Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ արձագանքը՝ քաղաքացու բողոքին

21 Նոյեմբեր, 2024 21:34
 ՊԵԿ արձագանքը՝ քաղաքացու բողոքին

ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել.

«Asekose.am կայքում հրապարակված տեսանյութի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ թե՛ Բագրատաշեն պետական սահմանի անցման կետով և թե՛ մյուս անցման կետերով Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացիների, վերջիններիս ուղեկցող ուղեբեռների և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության ժամանակ օգտագործված անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման պահանջ որևէ քաղաքացու չի առաջադրվել։

Իսկ նոր ապրանքներն անձնական օգտագործման դիտարկելու մասով մաքսային մարմինների կողմից հաշվի են առնվում քաղաքացու սահմանահատման հաճախականությունը, տեղափոխվող ապրանքների քանակը և բնույթը։

Ինչ վերաբերում է բողոք ներկայացնող անձի կողմից նկարահանված տեսանյութին, ապա վերջինս, Հայաստան ներմուծելով շուրջ 757 գրամ արծաթյա զարդեր, հրաժարվել է կատարել մաքսային մարմնի՝ օրենքով սահմանված կարգով հայտարարագրում իրականացնելու պահանջը, ինչից էլ ծագել է նշված անձի դժգոհությունը՝ տեսանյութում ներկայացնելով միայն օգտագործված անձնական օգտագործման ապրանքները և չնշելով այն հանգամանքը, որ մաքսային մարմնի օրինական պահանջը կապված է բացառապես 757 գրամ տարբեր տեսակի արծաթյա զարդերի հայտարարագրման հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին