Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի ձերբակալման հրամանը և այդ քայլը համարում է կարևոր պատմական նախադեպ:
Հինգշաբթի ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդեր է տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: