Երևանում շարունակվում է ըմբշամարտի զինվորականների 37-րդ Աշխարհի առաջնությունը։
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթել է Ղազախստանի Հանրապետության ներկայացուցչին և նվաճել բրոնզե մեդալ:
Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի մոտ 400 ներկայացուցիչ: