Կարևոր իրադարձություններ

Նարեկ Նալբանդյանն ինչպես է ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ»

02 Նոյեմբեր, 2024 08:00
Նարեկ Նալբանդյանն ինչպես է ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս տեղեկություններ հրապարակվեցին, որ գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։

Ի մասնավորի, նա և իր գործընկերը հիմնել են «Հանքագործ» ՍՊԸ-ն և դարձել Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33-ական տոկոսի բաժնետեր։

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ում ֆինանսական լուրջ խնդիրներ են եղել, հանքը լիարժեք չի շահագործվել, առկա են եղել նաև աշխատավարձերի պարտքեր, ըստ այդմ՝ ընկերությունը վաճառքի է հանված եղել, ու այն գնել են Նարեկ Նալբանդյանն ու նրա գործընկերը: 

Հետաքրքիր օրինաչափությամբ, Նալբանդյանի վերջին շրջանի գնումները, այսպես ասած, պրոբլեմատիկ են՝ այն առումով, որ նրա գնած միավորները կա՛մ ճգնաժամի մեջ են եղել, կա՛մ փակվելու եզրին, կա՛մ ընդհանրապես փակված»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին