Կարևոր իրադարձություններ

Սոցիալական բնակարանների ֆոնդը հարստացնելու նպատակով քարտեզագրվել ու որոշվել են հնարավոր շինությունները. նախարար

04 Նոյեմբեր, 2024 22:44
 Սոցիալական բնակարանների ֆոնդը հարստացնելու նպատակով քարտեզագրվել ու որոշվել են հնարավոր շինությունները. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ անդրադարձել է սոցիալական բնակարանների հարցին։

«Սոցիալական բնակարանների ֆոնդը հարստացնելու նպատակով արդեն իսկ քարտեզագրվել ու որոշվել են հնարավոր այն շինությունները, որոնք առաջիկայում կվերանորոգվեն ու համապատասխանաբար կվերափոխվեն։

Առաջիկայում մենք կփորձենք որոշված այս շենքերը վերափոխել սոցիալական բնակարանների և հարստացնել մեր սոցիալական բնակարանների ֆոնդը, որովհետև, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք հայրենակիցներ ունենք, որոնք մեր տրամադրած աջակցության ծրագրերով կամ տարբեր պատճառներով չեն կարողանալու բնակարան ձեռք բերել, կառուցել, բայց հնարավորություն կունենան սոցիալական բնակարաններում ապրել։

Սոցիալական բնակարանները չեն դիտարկվելու միայն որպես կացարան, այլ կստեղծվեն նաև որոշակի կրթական, վերապատրաստման հմտությունների զարգացման հնարավորություններ։

Կփորձենք օգնել, որ այնտեղ իրենց համար դառնա որոշակի կենտրոն, որտեղ կարող են ոչ միայն ապրել, այլ նաև զարգացման որոշակի հնարավորություն ունենալ»,-նշել է նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին