«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի վերադարձին․ դեռեւս անցած հինգշաբթի Սրբազան պայքարի տելեգրամյան հարթակը հայտնեց, որ Սրբազանը երկու օրով մեկնում է արտերկիր՝ բուժզննման նպատակով։
Մենք տեղեկացրել էինք, որ Սրբազանը Մոսկվա է մեկնել, եւ քաղաքական որոշ շրջանակների հետ հանդիպումներ են նախատեսվում։
Սրբազանի մոտ շրջապատից տեղեկացանք, որ նա Հայաստան է վերադառնալու այսօր, եւ առաջիկա օրերին թերեւս պարզ կդառնա՝ արդյոք շարժումը ստացե՞լ է արտաքին աջակցություն, եւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներն ի՞նչ դիրքորոշում ունեն՝ շարժման ճակատագրի հետ կապված»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։