ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրին։
«Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրով ձեռք բերված բնակարանների և բնակելի տների հիպոթեքային վարկերի գծով առաջացող պարտավորությունները սպասարկելու համար նախատեսված է 7,1 միլիարդ դրամ։
Տեղեկացնեմ, որ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ ծրագրով արդեն իսկ իր սեփական տունն է ձեռք բերել 3338 ընտանիք, իսկ ևս 600-ը ստացել, բայց դեռ չեն իրացրել բնակարանային հավաստագրերը»,-մանրամասնեց նախարարը։