«Փաստ» օրաթերթը գրում է.
«Եթե տարիներ առաջ Թուրքիան ասոցացվում էր որպես Արևմուտքի կցորդ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ապա ներկայում լիովին այլ իրավիճակ է։
Թուրքիան փաստացի դարձել է ինքնուրույն դերակատար, որը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ փորձելով իր ազդեցությունը տարածել տարբեր ուղղություններով։ Ու այս հարցում Անկարան օգտագործում է սեփական երկրի առանցքային աշխարհագրական դիրքը, քանի որ այն գտնվում է Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի խաչմերուկում, իսկ Սև ծով մտնող նեղուցները գտնվում են թուրքական վերահսկողության ներքո։
Եվ ուշագրավ է այն իրողությունը, որ արևմտյան ռազմաքաղաքական խմբավորման անդամ լինելով հանդերձ՝ Թուրքիան մի շարք ուղղություններով համագործակցում է Ռուսաստանի հետ նույնիսկ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ռազմական ու ատոմային էներգիայի ոլորտները։
Բայց պետք է նկատի ունենալ, որ ռազմաստրատեգիական առումով այս երկու երկրները մրցակիցներ են միմյանց։ Ու վաղ թե ուշ նրանց շահերը մի շարք կարևորագույն հարցերում ուղղակի բախվելու են»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։