ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպանության սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանից:
Ինչպես գրում է POLITICO-ն, Հայաստանի դեսպանությունն այս դեպքով պաշտոնական բողոք է հղել Բրյուսելում այլ դիվանագիտական առաքելություններին։
Բանագնացների շրջանում տարածված նամակում, որը վկայակոչում է POLITICO-ն, նշվում է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը բանավոր հարձակումների և ահաբեկումների է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որը ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել Բալայանի հասցեին։
Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր Թուրքիայի դեսպանատան կողմից՝ ի պատիվ երկրի ազգային տոնի: