Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ջրառի կասեցում է եղել Հովտաշատում

04 Նոյեմբեր, 2024 16:48
Ապօրինի ջրառի կասեցում է եղել Հովտաշատում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում օդային տրանսպորտի օժանդակ գործունեությամբ զբաղվող «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ կենցաղային և ոռոգման նպատակներով խորքային հորից իրականացվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

 

Լրահոս

Դիտել ավելին