«Մենք Գյումրիում արդեն ավարտին ենք հասցնում և հուսով եմ ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը, վերանորոգված հրապարակով։
Պետք է ասեմ, որ Երևանի երգող շատրվանները շատ ավելի ոչ շահեկան վիճակում են լինելու, քան այն ինչ նախատեսվում է Գյումրիում։ Լինելու են երգող շատրվաններ, կրակներ և այլն, ֆանտաստիկ գեղեցիկ արդյունք է լինելու։ Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու այս ծրագրի արդյունքում, մենք այսպիսի ենթակառուցվածքների վրա էլ ենք շեշտը դնելու։ Մեր բոլոր քաղաքները պետք է լինեն գրավիչ, զարգացող, զբոսաշրջիկների համար հետաքրքիր»,- այսօր ԱԺ-ում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։