Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասնված է.
«Շնորհավորում եմ Մոլդովայի նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ:
Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։ Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել և ավելի ամրապնդել պատմական սերտ առնչությունների, ժողովրդավարության հիմնարար արժեքների վրա խարսխված երկկողմ հարաբերությունները։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Մոլդովայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։