Կարևոր իրադարձություններ

Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

04 Նոյեմբեր, 2024 15:54
Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազը հրաման է ստորագրել Սրբուհի Գալյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով Ս. Գալյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

հրամայում եմ՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության  երրորդ դասի պետական խորհրդական Սրբուհի Հովհաննեսի Գալյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ ս.թ. նոյեմբերի 4-ից»,- ասված է հրամանում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին