Այսօր ԱԺ-ում`լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի, ու դրանում Անդրանիկ Քոչարյանի դերակատարության մասին, նշել է. «Պետք չէր բերել, հասցնել էդ իրավիճակին: Չէր կարելի դատախազին վերևում նստացնել, որովհետև ինձ մոտ տպավորություն էր, թե սովետական դատավարություն է տեղի ունենում և ներքևում ամբաստանյալներն են, վերևում` դատավորն ու դատախազն է»։