Կարևոր իրադարձություններ

Կառուցապատման ոլորտն ունի կարևորագույն դեր մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման հարցում. Պապոյան

02 Նոյեմբեր, 2024 16:09
Կառուցապատման ոլորտն ունի կարևորագույն դեր մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման հարցում. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 2-ին մասնակցել է 430 բնակարանից բաղկացած «Լույսեր» բնակելի համալիրի բացման արարողությանը։

Ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության թվով երկու ծրագերից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի շրջանակում օժանդակություն է տրամադվրել 30 մլն ՀՀ դրամի չափով։ Առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագրի պահանջները պահպանելու դեպքում ընկերությունը կստանա ընդհանուր 165 մլն դրամի աջակցություն։

Երկրորդ ծրագիրը, որից օգտվել է ընկերությունը, «Արտադրողականության խթանման» ծրագիրն է, որի շրջանակներում 0%-ով լիզինգի միջոցով ձեռք են բերել կառուցապատման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ։

Նախարարը ողջունելով ներկաներին` նշել է, որ այսպիսի ծրագրերը վառ ապացույց են, թե ինչպես է արդյունավետ պետական քաղաքականությունը նպաստում ոլորտի զարգացմանն ու ընկերությունների կայացմանը.

«Կառուցապատման ոլորտն ունի կարևորագույն դեր մեր երկրի բնակարանային ֆոնդի թարմացման, համայնքային զարգացման և ամենակարևորը՝ մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման հարցում։ Ուրախ եմ նաև նշել, որ «Լույսեր» ընկերությունն իրական հատվածի այն սակավաթիվ ընկերություններից է, որն ընտրել է կապիտալի շուկա դուրս գալու ուղին՝ օգտվելով շուկայից ֆինանսների ներգրավման առավելություններից», -ասել է նախարարը:

Բնակելի համալիրն ունի մեկ հեկտար կանաչապատ բակ՝ 140 ծառ և 1500 բուսատեսակ, հանգստի գոտիներ, ժամանակակակից խաղահրապարակներ և սպորտային հրապարակներ՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին