Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Անկարայում տեղի ունեցած զինված հարձակումը

23 Հոկտեմբեր, 2024 23:21
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Անկարայում տեղի ունեցած զինված հարձակումը

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչությունը:

«Անկարայում այսօր տեղի ունեցած հարձակումը ցույց տվեց, որ ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունեն։

Հայաստանը, ինչպես բազմիցս ասվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին ու բռնության նմանատիպ գործողություններին»,- ասված է գերատեսչության X-ի էջում։

Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 4 զոհ և 14 վիրավոր։

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին