Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։
ՔՊ Վարչությունն արդեն երկրորդ նիստն է անում, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն։
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ ՔՊ-ն վարչության նիստ է արել, քննարկել արդարադատության նոր նախարարի հարցը, սակայն վարչությունը հերթական անգամ բոլոր թեկնածուներին մերժել է։
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ վարչության երեկվա նիստից։
Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդարադատության նախարարի 4 թեկնածուները նախ ելույթներով են հանդես եկել։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում՝ վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, ով ևս ՔՊ կուսակցության անդամ է։
ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն են քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։
Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտել է, Արմեն Խաչատրյանի լոբբինգով զբաղվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը փորձում է իրավապահ և ուժային կառույցներում կարևոր պաշտոններին իր մարդկանց կարգել։
Նախորդ նիստին ՔՊ վարչությունը կրկին մերժել էր Անդրանիկ Քոչարյանի թեկնածու Արփի Դավոյանին։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ չի քվեարկել, պասիվ կեցվածք է ունեցել, միայն նիստն է վարել, բայց դիրքորոշում թեկնածուների վերաբերյալ չի հայտնել։
Փաստ է մեկ բան՝ թեկնածուներից և ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ, վերջինս իր թիմակիցներին հստակ ասել է, որ գոհ էր նախկին նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, ում դեմ ՔՊ-ական պատգամավորները ստորագրահավաք էին նախաձեռնել, և ՔՊ-ականներից պահանջել է՝ ինչպես պարտադրեցիք նրան հրաժարական տալ, համապատասխան թեկնածու գտեք։
Մանրամասները՝ տեսանյութում։