Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում մարդատար «ԳԱԶել» է կողաշրջվել. վիրավորներ կան

23 Հոկտեմբեր, 2024 22:07
Արմավիրի մարզում մարդատար «ԳԱԶել» է կողաշրջվել. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan-ը, ժամը 17։00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Սևակ Մ․-ի վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Ա․-ի վարած մարդատար «ԳԱԶել»-ը։

Բախման հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի վրա, իսկ «Volkswagen Tuareg»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին, ինչի շնորհիվ էլ չի հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վաղարշապատաի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին