Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը՝ Քյարամյան-Աղազարյան միջադեպի մասին

23 Հոկտեմբեր, 2024 20:03
Փաշինյանը՝ Քյարամյան-Աղազարյան միջադեպի մասին

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարմյանի և Հովիկ Աղազարյանի միջև եղած միջադեպին։

«Եթե մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս ունենայինք, այդ կոմպրոմիսը տեղի կունենար, դուք դրա մասին ոչ կիմանայիք, ոչ կլսեիք, ոչ էլ հարց կտայիք։ Իրավական ընթացակարգեր չեն կարող տեղի չունենալ։ Պետք չի, որ ես հեռախոս վերցնեմ կամ հեռախոս չվերցնեմ։ Պրոցեսները պետք է տեղի ունենան անկախ նրանից հեռախոս վերցնող կա, թե՝ ոչ, որովհետև Հայաստանում հարաբերությունների կարգավորման գործիքը հեռախոսը չէ, այլ օրենսդրությունը։

Ինչ վերաբերում է միջադեպերին, որոնք մեր կարծիքով դուրս են քաղաքակիրթ բանավեճի և խոսակցության տրամաբանությունից, դրան էլ պետք է արձագանքը լինի ոչ թե հեռախոսով, այլ ընթացակարգեր»,- նշել է Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին