ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին։
«Ինչո՞ւ ենք մենք սահմանազատման գործընթացը ռիսկերով հանդերձ համարում դրական, որովհետև համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են:
Առավոտը տնից դուրս գալու մեջ էլ ռիսկ կա, եղանակի մեջ էլ ռիսկ կա, անձրևի մեջ էլ ռիսկ կա:
Հարցը հետևյալն է՝ այդ կանոնակարգի ներսի մեխանիզմները հնարավորություն տալի՞ս են ռիսկերը կառավարել: Մեր գնահատականն այն է, որ հնարավորություն տալիս են»,- նշել է Փաշինյանը: