Կարևոր իրադարձություններ

Նիշա Բիսվան ու Մհեր Գրիգորյանը քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները

23 Հոկտեմբեր, 2024 21:18
Նիշա Բիսվան ու Մհեր Գրիգորյանը քննարկել են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով տնտեսական աճի տեսանկյունից աջակցությունը մասնավոր հատվածի զարգացմանը:

Նիշա Բիսվան ներկայացրել է կորպորացիայի աջակցության հիմնական գործիքները և քննարկել փոխվարչապետի հետ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին